
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկությունների համաձայն, մաքսային անցակետերում արդեն քանի օր է կանգնած են «Ջերմուկ» հանքային ջրով բարձված ավտոմեքենաները, որոնք պետք է արտահանեն այդ ապրանքատեսակը: Թե ի՞նչն է պատճառը և ինչո՞ւ է ձգձգվում հերթական պարտիայի արտահանումը՝ թերթին հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե կողմերից ով է «խոչընդոտում» գործընթացին: