13 հոկտեմբերի 2011 - 12:15 AMT
Չարենցի անվան դպրոցը կհյուրընկալի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը շարունակում է իրականացնել անցած ամիս մեկնարկած «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» ծրագիրը, որով նախատեսվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի (ԱԴԾ) ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցների աշակերտների հանդիպումները Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները ներկայացնող օտարերկրյա դեսպանների հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերին 14-ին Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցը հյուրընկալելու է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները: