Հոկտեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում «Փյունիկն» ու «Իմպուլսը» վերախաղարկեցին Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի խաղը: 19-րդ րոպեին հաշիվը բացեց Նորայր Գյոզալյանը, իսկ 3 րոպե անց նա կրկնապատկեց հաշիվը:
36-րդ րոպեին տուգանայինից գեղեցիկ հարվածով գոլը իրացրեց «Փյունիկի» անդամ Ղուկաս Պողոսյանը:
Առաջին խաղակեսում «Փյունիկը» նախահարձակ եղավ ու կարողացավ վտանգավոր պահեր ստեղծել «Իմպուլսի» դարպասի մոտ: Երևանյան թիմի ջանքերը զուր չանցնան և 62-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հովհաննես Հովհաննիսյանը: Հարձակվողը կարողացավ աչքի ընկնել ևս մի քանի անգամ, սակայն, «Իմպուլսին» փրկեց դարպասապահը, իսկ մեկ անգամ գնդակը կպավ դարպասաձողին: Վտանգավոր պահեր ստեղծեց նաև դիլիջանյան թիմը, սակայն գոլ խփել չէր հաջողվում:
Խաղից հետո «Փյունիկը» 41 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Իմպուլսը» 36 միավորով 4-րդ հորիզոնականում է: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է «Ուլիսը» 48 միավորով:
25-րդ տուրի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 16-ին և 17-ին: «Ուլիսը» կխաղա «Շիննիկի» հետ, «Գանձասարը» կընդունի «Արարատին», իսկ երկուշաբթի տեղի կունենան «Փյունիկ»-«Բանանց», «Իմպուլս»-«Միկա» հանդիպումները: