31 օգոստոսի 2000 - 19:33 AMT
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՆՈՐ ԼԻՑՔ ԿՀԱՂՈՐԴԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ծննդյան տարեդարձի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Համոզված եմ, որ Ձեր առաջիկա պաշտոնական այցը Մոսկվա նոր լիցք կհաղորդի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, մեր ժողովուրդների միջեւ բարեկամության եւ եղբայրության դարավոր կապերի վրա հիմնված բազմաբնույթ ու փոխշահավետ համագործակցությանը:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»: -0-