ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գործերով առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը կայցելի Ադրբեջան, Վրաստան ու Հայաստան հոկտեմբերի 16-20-ը:
Բերնսը կհանդիպի տարածաշրջանի երկրների կառավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու համար ընդհանուր ռազմավարական շահերը տարածաշրջանում, այդ թվում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, տնտեսական զարգացումն ու ժողովրդավարական բարեփոխումները:
Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտնեց, որ Բերնսի այցի հիմնական թեմաները կլինեն ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերը, հայտնում է «Թրենդը»: