15 հոկտեմբերի 2011 - 10:47 AMT
Եգիպտոսում կրկին զանգվածային ցույցեր են, այս անգամ՝ ի պաշտպանություն մահմեդականների ու քրիստոնյաների միասնության

Հոկտեմբերի 14-ին Կահիրեում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել առնվազն 2 000 հոգու մասնակցությամբ՝ ի պաշտպանություն մահմեդականների ու քրիստոնյաների միասնության, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Թահրիր հրապարակի ցույցերին մասնակցել է առնվազն 2000 մարդ, որոնց մեծ մասը մահմեդականներ էին: Մասնակիցները կարգախոսներ են վանկարկել տարբեր դավանանքների միասնության մասին և դժգոհություն հայտնել քրիստոնյա ղպտիների ռազմական կառավարության գործողություններից:

Ոստիկանության հետ բախումների մասին տեղեկություններ չկան:

Հանրահավաքը տեղի է ունեցել Եգիպտոսում սրված միջկրոնական իրավիճակի ֆոնի վրա: Հոկտեմբերի 9-ին ղպտիների բազմահազարանոց ցույցը ցրելու ժամանակ զոհվել է շուրջ 20 մարդ, մոտ 300-ը վիրավորվել է:

Հոկտեմբերի 11-ին երկրի ֆինանսների նախարար ու փոխվարչապետ Հազեմ ալ Բեբլավին հրաժարական է տվել որպես բողոքի նշան իշխանությունների գործողությունների դեմ, սակայն, այն չի ընդունվել: Բանակցություններ են տեղի ունեցել ղպտիների համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում: