Հոկտեմբերի 15-17 Երևանում «Արևորդի» (Sunchild) Միջազգային էկոլոգիական փառատոնի շրջանակում կբացվի «Հայաստանի բնական հարստությունները` հատուկ հսկվող տարածքներ» տեղեկատվական ցուցահանդեսը: Միջոցառումը արգելանոցների և ազգային արգելոցների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռի լուսանկարների և տեղեկատվական նյութերի միջոցով Հայաստանի բնական ժառանգության համատեքստում ներկայացնել այդ տարածքների կենսաբազմազանությունն ու կարևորությունը: Ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ ներկայացնելու տաս լուսանկար, որոնք արտացոլում են հսկվող տարածքների առանձնահատկությունները: Կազմակերպիչներն ընտրել են 5 լուսանկար, որոնք կոնկրետ տարածք են ներկայացնում: Լուսանկարները համապատասխան տեքստով տեղադրվել են տեղեկատվական ստենդերի վրա:
Միջոցառման նպատակն է Միջազգային էկոլոգիական փառատոնի հյուրերին և մասնակիցներին ներկայացնել Հայաստանի բնական ժառանգությունն ու մշակութային արժեքները: