ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու ժամկետը լրանալուց հետո զորքերը երկրում թողնելու պլաններից, հաղորդում է Trend.az-ը՝ մեջբերելով Associated Press-ը:
Պենտագոնի նման որոշումը վերջ է դրել Իրաքից ԱՄՆ զորքերը 2011-ի դեկտեմբերի 31-ից դուրս բերելու որոշումն ավելի ուշ ժամկետ տեղափոխելու մասին բանավեճերին:
Մինչ օրս ԱՄՆ և Իրաքի իշխանությունները դիտարկում էին մի քանի հազար ամերիկյան զինվորականներ թողնելու հնարավորությունը՝ տեղի ուժերին անվտանգություն ապահովելու հարցում օգնելու համար:
Սակայն այսօր Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է, որ զորքերն ամբողջությամբ հանվելու են Իրաքից: Ապագայում անհրաժեշտության դեպքում և Բաղդադի թույլտվությամբ հնարավոր է ԱՄՆ զինվորականների զորավարժությունների անցկացում Իրաքի տարածքում: