17 հոկտեմբերի 2011 - 14:11 AMT
Մանվել Ղումաշյան. Հայ հանրությունն այլևս հետաքրքրված չէ հայ-թուրքական գործընթացով

Հայ հանրությունը այլևս հետաքրքրված չէ հայ-թուրքական գործընթացով: Այդ մասին Երևանում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: Ըստ նա, այսօրվա դրությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևորագույններից չէ հայ հանրության համար: «Այսօրվա դրությամբ կան առաջնային այլ հարցեր»,-նշել է նա:

Փորձագետը նշել է, որ գործընթացը վաղուց արդեն չի հետաքրքրում նաև թուրք հանրությանը: Ըստ նրա, Անկարան այսօր բազում այլ խնդիրներ ունի: «Կարծում եմ, երկու տարի առաջ երկու երկրների հասարկություններն ավելի էին հետաքրքված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ»,-ասել է Ղումաշյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե կարելի է արդյոք առաջընթաց ակնկալել հայ-թուրքական գործընթացում, Մանվել Ղումաշյանն ասաց, որ առաջընթացը կախված է նաև «արաբական գարունից»: Ըստ նրա, Թուրքիան մտադիր է առաջատարի դեր ստանձնել իսլամական աշխարհում, եթե դա տեղի ունենա, ապա, ըստ փորձագետի, չի բացառվում, որ Անկարան ավելի կխստացնի իր դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացում: «Սակայն, եթե դա տեղի ունենա, ապա, չի բացառվում, որ Թուրքիան կմեղմի իր դիրքորոշումը Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է նա: