17 հոկտեմբերի 2011 - 18:30 AMT
Դանիայի թագուհին հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կզարգանան ու կխորանան

Հոկտեմբերի 14-ին Դանիայում` Ֆրեդենսբորգ պալատում, Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին: Թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս հայտնեց, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը: Դանիայի Թագուհին խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Պաշտոնական արարողությանը հետեւած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի: