Հիթրոու օդանավակայանը Լոնդոնում Օլիմպիական խաղերի նախաշեմին հատուկ մրցությունների մասնակիցների համար կբացի լրացուցիչ ժամանակավոր տերմինալը: Հիթրոուի ժամանակացույցում ամենածանրաբեռնված օրը կլինի օգոստոսի 13-ը՝ Օլիմպիադայի փակման հաջորդ օրը: Ենթադրվում է, որ մեկ օրում Լոնդոնը կլքի 218 հազար միավոր ուղեբեռ՝ հիմնականում ոչ ստանդարտ չափսերի սպորտային պարագաներ, ինչպես, օրինակ, մակույկներ, հեծանիվներ, ցատկի ձողեր:
Նման ուղեբեռն անհնար է անցկացնել սովորական անցումային համակարգերով, ուստի նոր տերմինալում կստեղծվեն բոլոր հարմարությունները՝ անվտանգ և ապահով անցկացման համար, հաղորդում է sovsport.ru-ն:
Օլիմպիադայի կոմերցիոն տնօրեն Կրիս Թաունսենդն ասում է, որ օդանավակայանում բոլոր հյուրերին մատուցված ընդունելությունը պետք է շատ ջերմ լինի, որովհետև Հիթրոուն Օլիմպիադայի առաջակետն է: Օդանավակայանը 1000 կամավոր է վարձել, որոնք դիմավորելու են ամբողջ աշխարհից ժամանող մարզիկներին, սպորտային ֆեդերացիաների անդամներին և հանդիսատեսներին: