Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը Սերբիայում մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Ուելսի ֆուտբոլիստներն արդեն 29-րդ րոպեին 2։0 հաշվով առաջատար էին, բայց Էդգար Հարությունյանի կրկնագոլի շնորհիվ հաշիվը հավասարվեց, իսկ Վարդան Բակալյանը խփեց Հայաստանի հավաքականի հաղթական գոլը։
9-րդ խմբում Սերբիան 2։0 հաշվով հաղթեց Լիտվային և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը երեք միավորով երկրորդ տեղում է։
Հոկտեմբերի 19-ին հայ ֆուտբոլիստները խաղալու են Սերբիայի հետ, հոկտեմբերի 22-ին՝ Լիտվայի։
Էլիտ-փուլում խաղալու է 13 թիմ, այդ թվում՝ 2-րդ տեղերը զբաղեցրած 2 լավագույն հավաքականները։