18 հոկտեմբերի 2011 - 18:36 AMT
Արմեն Գևորգյանը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանին

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես նշվում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 19-ին Կոնգրեսի լիագումար նիստում Արմեն Գևորգյանը հանդես կգա ելույթով, նախատեսվում են փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրախորհրդի և Կոնգրեսի ղեկավարության հետ:

Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում կկազմակերպվի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյակին նվիրված ցուցահանդես: