Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է ելույթ ունենալ տարբեր միջազգային առաջնություններում, որպեսզի Օլիմպիական միավորներ վաստակի:
«Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը վերջերս մասնակցեցին Գրան Պրիին Աբու Դաբիում: Բոլոր վարկանիշային առաջնություններին մասնակցում են այս ձյուդոյիստները, քանի որ մենք մեր բոլոր հույսերը կապում ենք նրանց հետ»,- նշել է Գևորգյանը:
Նրա խոսքով` նոյեմբերին Հայաստանի հավաքականն Իսպանիայում տասնօրյա համատեղ հավաք կանցկացնի, սակայն հավաքի վերջնական ամսաթիվը դեռևս ճշտված չէ: Այնուհետև հավաքականը կվերադառնա Երևան և կպատրաստվի Գրանդ Սաղավարտին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-11 Տոկիոյում: