19 հոկտեմբերի 2011 - 12:32 AMT
Թուրքիայում քրդերը շուրջ 20 զինծառայող են սպանել

Քուրդ ապստամբները սպանել են 21 թուրք զինծառայողի,Թուրքիայի հարավ-արևելքում գրոհելով ռազմական հենակետերը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ինչպես գործակալությանն են հայտնել աղբյուրները անվտանգության ծառայություններում, ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել Հաքքյարի գավառի Չուկուրջա ռազմական հենակետում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանում:

Այլ ԶԼՄ-ների տվյալներով, գրոհի են ենթարկվել միանգամից մի քանի օբյեկտներ: Նախօրեին քրդերը ռումբ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում՝ զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս ոստիկան ու մեկ երեխա:

Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվեց 120 քուրդ: Օգոստոսին Թուրքիան հարվածներ հասցրեց քրդերի բազային Իրաքում: Քուրդ գրոհայինների ու թուրք իշխանությունների հակամարտությունը սրվեց վերջին ամիսներին: Քրդերի հարձակումների արդյունքում 50 մարդ զոհվեց: