20 հոկտեմբերի 2011 - 10:32 AMT
Թբիլիսիում մեկնարկում է ԵԱՀԿ հարավկովկասյան մեդիա-խորհրդաժողովը

Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիի «Թբիլիսի Մարիոտ» հյուրանոցում ազատ մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միատովիչը կբացի 8-րդ հարավկովկասյան մեդիա-խորհրդաժողովը:

Խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 70 լրագրողներ, ոչ կառավարական ԶԼՄ-նեի ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի մասնակցիները կքննարկեն ինտերնետի կանոնակարգման ու մեդիաների բազմակարծության հարցերը:

Տեղի և միջազգային փորձագետները կխոսեն ինտերնետի կանոնակարգման իրենց փորձի մասին: ԵԱՀԿ զեկույցի հիման վրա տեղեկատվություն կտրամադրվի Հարավային Կովկասի օրենսդրության մասին, կմշակվեն խորհուրդներ ու հռչակագիր կընդունվի մասնակիցների կողմից: