Թուրքական Սիրտ գավառում զինված բախում է տեղի ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների և ոստիկանության ուժերի միջև:
Ինչպես հաղորդում է Sabah թերթը, վաղ առավոտյան PKK ահաբեկիչները գնդակոծել են ոստիկանական ավտոբուսը: Պատասխան կրակով թուրքական ոստիկանները ահաբեկիչներին ստիպել են թաքնվել անտառում: Զոհվածների և վիրավորների մասին տեղեկատվություն չկա:
Տարածաշրջանում ահաբեկչական խմբավորման վնասազերծման գործողություն է սկսվել ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ:
Հրատարակչությունը մատնանշում է նաև, որ երեկվա ահաբեկչությունից հետո Թուրքիայի բոլոր քրդաբնակ շրջաններում անվտանգության միջոցներն ուժեղացվել են, ավելացվել է հենակետերի քանակը: