20 հոկտեմբերի 2011 - 11:36 AMT
«Ժառանգությունը» Գյումրիում հանդիպել է բնակիչների հետ

Հայ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հոկտեմբերի 19-ին Գյումրիում հանդիպում է անցկացրել քաղաքի բնակիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, հանդիպմանը ելույթ են ունեցել պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, կուսակցության կառավարման փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ինչպես նաև «Ժառանգության» առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը։

Հանդիպմանը քննարկվել են Գյումրիի և Շիրակի խնդիրները, «Ժառանգությունը» հաշվետվություն է ներկայացրել վերջին տարիներին իր աշխատանքի մասին, ընդգծելով, որ չնայած խմբակցության սակավաթիվ լինելուն, նրանից շատ խորհրդարանում օրենսդրական գործունեություն է ծավալել միայն կառավարությունը։ Ելույթի վերջում Րաֆիի Հովհաննիսյանը պատասխանել է գյումրեցիներին հուզող հարցերին։