Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների տեսականին: Այս անգամ Ամերիաբանկն առաջարկում է 999.9 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառք, որը նախատեսված է բոլոր հաճախորդների համար` և հաշվետեր և ոչ հաշվետեր, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:
Ծառայությունը ենթադրում է տարբեր քաշերի ոսկու` 1ունցիա, 10գ, 20գ, 50գ, 100գ, 1000գ ստանդարտացված ձուլակտորների վաճառք իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ձուլակտորի հետ հաճախորդին տրամադրվում է նաև որակի սերտիֆիկատ:
Ամերիաբանկը ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառքի նպատակով կատարում է կանխիկ ոսկու գնանշում՝ ըստ ձուլակտորների քաշային մեծության, որը հրապարակվում է Բանկի ինտերնետային կայքի գլխավոր էջում www.ameriabank.am:
Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկում է նաև մետաղական հաշիվներ` անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման համար, ինչպես նաև` ոսկու կառուցվածքային ավանդ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: