Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Միջազգային եվրոպական շարժման՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվող համաժողովին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: