20 հոկտեմբերի 2011 - 18:05 AMT
Իրանի ՆԳՆ ղեկավարը նոյեմբերին կայցելի Հայաստան

Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավերով:

Այդ մասին Իրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է նախարարի տեղակալ Մեհդի Մոհամմեդ Ֆարդը, հայտնում է Fars գործակալությունը:

Այցի ընթացքում նախարարը կհանդիպի մի շարք պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար տարաբնույթ հարցեր: