20 հոկտեմբերի 2011 - 18:32 AMT
2011-ի սեպտեմբերին Հայաստանում գնաճի տարեկան ցուցանիշը կազմել է 6.2 տոկոս

2011-ի սեպտեմբերին Հայաստանում գնաճի տարեկան ցուցանիշը կազմել է 6.2 տոկոս` 2010-ի նույն շրջանի համեմատ: Ւնչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերին ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.8 տոկոսով:

Ընդ որում, 2011-ի սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9 տոկոսով 2010-ի նույն շրջանի համեմատ: Ւնչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճն ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 17 տոկոս:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսված է 4,6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):