Հոկտեմբերի 25-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայկական «Փեսացուն կրկեսից» ֆիլմի պրեմիերան: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին , Ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 26-ից:
Ֆիլմում նկարահանվել են հայտնի և սիրված դերասաններ Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, Սամվել Սարգսյանը, Նարեկ Դուրյանը, Սոս Ջանիբերյանն ու ուրիշներ:
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Նարեկը (Հովհաննես Ազոյան) սիրահարված է դեսպանի աղջկան: Նա գալիս է ամառանոց, որտեղ պետք է կայանա նրա ծանոթությունը հարսնացուի ծնողների հետ: Մասնագիտությամբ Նարեկն անասնաբույժ է և հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նա գալիս է Միկկի կապիկի հետ: Հերոսը հասկանում է, որ կապիկի ներկայությունը լավագույն լուծումը չէ հարսնացուի ծնողներին առաջին անգամ այցելելու համար և ամեն հնարավորն անում է, Միիկիին թաքցնելու համար: Սակայն իրավիճկը դուրս է գալիս վերահսկողությունից… Ամառանոցում ծիծաղելի, զավեշտներով լի պատմություն է ծավալվում…
Թվում է, թե ամեն ինչ այնքան է խճճվել, որ այս պատմությունն ուղղակի չի կարող լավ ավարտ ունենալ, սակայն կա մեկ հանգամանք, որը թույլ կտա հերոսներին խուսափել թյուրիմացություններից և վերադարձնել կորցրած սերն ու երջանկությունը: