
“Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ շատ քննադատություն է հնչում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների հասցեին, մենք երբեք դատարկ տեղը չենք քննադատում, որովհետև եթե կոչ են արել միջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներին, ապա մենք պետք է գնահատենք ջանքերը, որոնք նրանք գործադրում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումներում”,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ բանը միջնորդների մեջ չէ: “Բանն այն է, թե ինչպես են կողմերը վերաբերվում առաջարկություններին, որոնք նրանց ներկայացնում են միջնորդները կարգավորման համար”,- ասել է նա:
“Մենք ասել ենք և ասում ենք, որ պատրաստ ենք ընդունել Կազանում ներկայացված առաջարկները և առաջ գնալ դրա հիման վրա, եթե Ադրբեջանի հանի իր տասը նոր առարկությունները: Դու չես կարող մասնակցել նախագահների, ԱԳՆ ղեկավարների մակարդակում տասնյակ հանդիպումների և հետո ասել, գիտեք, այն ամենն, ինչ արել ենք, իզուր էր և պետք է վերադառնալ հին ձևակերպումներին: Մենք նույնպես կարող ենք վերադառնալ հին ձևակերպումներին: Ես չեմ կարծում, որ դա լուրջ մոտեցում է”,- ասել է նա, հաղորդում է INTERFAX.RU-ն: