24 հոկտեմբերի 2011 - 13:48 AMT
Նիկոլյա Սարկոզին կոչ է արել բրիտանացի վարչապետին «ձայնը կտրել»

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խորհուրդ է տվել բրիտանացի վարչապետ Դևիդ Կեմերոնին «ձայնը կտրել» եվրագոտում հակաճգնաժամային միջոցների առիթով։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այդ հայտարարությունը Սարկոզին արել է հոկտեմբերի 23-ին՝ կիրակի օրը տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցել են Եվրամիության 27 երկրների ներկայացուցիչներ։

Կեմերոնը բարկացրել է Ֆրանսիայի նախագահին նրանով, որ ուղղում է մտցրել եզրափակիչ կոմյունիկեի մեջ։ Նրա խոսքով, հակաճգնաժամային միջոցները, որոնք պատրաստում է ԵՄ-ն, վտանգի են ենթարկում Եվրամիության այն երկրների տնտեսությունը, որոնք չեն անցել եվրոյին որպես հիմնական արժույթի։

Կեմերոնի հայտարարությունը զայրացրել է Սարկոզիին, որը բողոքել է բրիտանացի պաշտոնյաների կողմից հնչող մշտական քննադատությունից։ «Դուք բաց եք թողել լուռ մնալու հիանալի հնարավորությունը։ Մեզ մոտ արդեն սրտխառնոց է առաջանում ձեր քննադատությունից և խորհուրդներից, թե ինչպես ապրենք և ինչ անենք։ Սկզբից դուք ասում եք, որ տանել չեք կարող եվրոն, իսկ հիմա որոշել եք խառնվել մեր գործերին»,- ասել է Սարկոզին։