24 հոկտեմբերի 2011 - 16:51 AMT
Մեդվեդևը համոզված է, որ Ղարաբաղի հարցում արդար լուծման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով

Ռուսաստանը հետագայում ևս մտադիր է նպաստել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացին, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում։

«Մեր բանակցությունների կարևոր թեման Անդրկովկասում կայունության ամրապնդումն է»,- ասել է Մեդվեդևը, նշելով, որ Սարգսյանի հետ մտքեր է փոխանակել ԼՂ շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ գնահատականների մասին։ «Ես անձամբ համոզված եմ, որ հակամարտության արդար լուծմանը կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին շատ բան է արվել այդ ուղղությամբ։ «Ռուսաստանը մտադիր է հետագայում նույնպես նպաստել բանակցային գործընթացին որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»,- ասել է Մեդվեդևը։