25 հոկտեմբերի 2011 - 13:06 AMT
Շախմատի պատանեկան օլիմպիադայի 2-րդ տուր. Հայաստանի հավաքականը խաղում է Մոլդովայի հետ

Հոկտեմբերի 25-ին թուրքական Իզմիթ քաղաքում ընթանում է մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Հայաստանի հավաքականը խաղում է Մոլդովայի հետ։

Կարեն Գրիգորյանը խաղում է Վալերի Իովկովի հետ, Հովհաննես Գաբուզյանը՝ Մարիուսա Աբրամկիուսի, իսկ Տիգրան Հարությունյանը՝ Օլեգ Գորբանովսկու հետ։ Չորրորդ խաղատախտակում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը Զոհրակ Ապրեսյանի փոխարեն ներկայացրել է Արման Միքայելյանին, որը խաղում է Եգոր Պրոկոպի հետ։

Առաջին տուրում հայ շախմատիստները հաղթել են ԱՄԷ թիմին և 3,5 միավորով զբաղեցնում են 4-րդ տեղը։