Նոյեմբերի 8-ին լույս է տեսնելու The Spanish Masters («Իսպանացի վարպետներ») հավաքածուն: Այն ընդգրկում է իսպանացի երեք ճանաչված կոմպոզիտորների` Իսահակ Ալբենիզի, Մանուել դե Ֆալլայի և Էնրիկե Գրանդոսի ստեղծագործությունները: Թողարկող ընկերությունն է Zenph Sound Innovations-ը: Հավաքածույում տեղ են գտել նաև աշխարհահռչակ թավջութակահար Զուիլ Բեյլիի և կանադահայ աշխարհահռչակ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանի կատարումները, հաղորդում է PRWeb-ը:
Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է 1974 թ-ին Լիբանանում: Վաղ մանկությունից երգել է Լիբանանի հայկական եկեղեցական երգչախմբում եւ ծնողների հետ Կանադա տեղափոխվելուց հետո շարունակել է ելույթ ունենալ Տորոնտոյի հայկական եկեղեցական երգչախմբում: Միաժամանակ ուսանելով օպերային երգն ու բիոինժեներիան` որպես հիմնական մասնագիտություն` Իզաբելն ընտրեց երգը եւ չսխալվեց: Ուսման ավարտից քիչ առաջ նրա երգեցողությունը Ռավինիայի փառատոնին լսեցին Չիկագոյի Lyric Opera-ի ղեկավարները, եւ արդյունքում երգչուհին հրավիրվեց մասնակցելու Ուիլյամ Բոլկոմի «A View From The Bridge» օպերային: Նա մեծ հաջողության է հասել 2000 թ-ին Պլասիդո Դոմինգոյի Օպերալիա մրցույթում հաղթելուց հետո: Նա կատարել է «Մատանիների տիրակալը: երկու աշտարակ» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի երգերը: Ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում (Մետրոպոլիտան, Լա Սկալա և այլն): Ներգայացված է եղել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակին: