Հոկտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,8 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 377.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 378 դրամ:
Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 377.57 դրամ` հոկտեմբերի 24-ի համեմատ ավելանալով 0.16 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 525.62 դրամ` ավելանալով 2.69 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.15 կետով` կազմելով 12.38 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: