26 հոկտեմբերի 2011 - 09:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Աշուր Գիվարգիս. Հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը չէր կարող հայտնվել օդից, առանց հիմքերի

Ռաուլ Վալլենբերգի միջազգային հիմնադրամը հրապարակել է ասորի քաղաքական գործիչ Աշուր Գիվարգիսի հոդվածը` նվիրված հայերի, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությանն օսմանյան իշխանությունների կողմից:

«Հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը չէր կարող հայտնվել օդից, առանց հիմքերի»,- գրում է Գիվարգիսը:

Նրա խոսքով` չնայած, որ ֆրանսիական իշխանությունները քրիստոնյա ժողովուրդների անվտանգության երաշխավորն էին, Ֆրանսիայի և կրոնական փոքրամասնությունների միջև կապող օղակը Օսմանյան կայսրությունն էր: «Միևնույն է, ամեն ինչի համար պատասխանատու էին օսմանյան իշխանությունները»,- ընդգծում է նա:

Բացի դրանից, Գիվարգիսն իր հոդվածում անդրադառնում է այդ իրադարձություններին միջազգային հանրության արձագանքին: «Միջազգային հանրության արհամարական վերաբերմունքը ցեղասպանության հանդեպ գնահատվում է որպես երկրորդ ցեղասպանություն: Այդ անտարբերությունը կանաչ լույս է, որը բարձրացնում է այլ ցեղասպանությունների իրագործման հնարավորությունը»,- ամփոփում է ասորի քաղաքական գործիչը:

ՖՈՏՈՇԱՐՔ