Հոկտեմբերի 25-ին`ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Տերյան փողոցի թիվ 24 հասցեում այրվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից Կարմիր Ավետարան մատուռի տանիքը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.53-ին, մարվել` 12.10-ին:
Այրվել են մատուռի փայտյա տանիքը` 6 քմ մակերեսով և 15 սրբապատկեր: