Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը և պատանի շախմատիստ Վահե Բաղդասարյանը մասնակցում են միջազգային մրցաշարի, որն ընթանում է Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում։
5-րդ տուրում Մելքումյանը կիսել է միավորները Գավաին Ջոնսի հետ, իսկ Գրիգորյանը զիջել է Նենադու Սուլավային։ 5-րդ տուրից հետո Մելքումյանը հավաքել է 4 միավոր, իսկ Գրիգորյանն ունի 3,5 միավոր։
Մրցաշարում հանդես են գալիս 178 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը։