Արտաքին քաղաքականության հարցով ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնը նոյեմբերի վերջին այցելելու է Հայաստան։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում Հայաստան-ԵՄ Ասոցիատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունների 7-րդ լիագումար նիստում հայտարարել է Արևելյան գործընկերություն ծրագրի ասոցիատիվ պայմանագրի շրջանակներում ԵՄ գլխավոր բանագնաց Գունար Վիգանդը։