27 հոկտեմբերի 2011 - 11:06 AMT
Սերգեյ Վերեշչագին. Ռուսաստանը մտադիր չէ կրճատել օգնությունը Հարավային Օսեթիային

Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Վերեշչագինը հայտնել է, որ մոտակա տարիներին Մոսկվան մտադիր չէ կրճատել ֆինանսական օգնության ծավալները Հարավային Օսեթիային, հաղորդում է «Ռոսբալտը»: «2012 թվականին ֆինանսավորման մոտավոր գումարը կկազմի 6 միլիարդ ռուբլի»,- նշել է նա:

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները նշել էին, որ ռուսական իշխանությունները որոշում են ընդունել 2013-2014թթ. Աբխազիային և Հարավային Օսեթիային հատկացվող ֆինանսական օգնության կրճատման մասին: Տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում Հարավային Օսեթիայի սոցիալ-տնտեսական զարգացմանը պետք է տարեկան 2,537 միլիարդ ռուբլի հատկացվեր: