27 հոկտեմբերի 2011 - 16:29 AMT
Հայաստանի Վարչապետի հանդբոլի գավաթի խաղարկությանը հանդես կգան 4 հավաքականներ

Նոյեմբերի 12-14-ը Երևանում «Դինամո» մարզադահլիճում կայացել է Հայաստանի Վարչապետի հանդբոլի գավաթի խաղարկությունը։ Երևանում մրցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի թիմերը։

Հայաստանի հավաքականի կազմում նախորդ տարիների նման հանդես են գալիս 9 հայ հանդբոլիստներ Ֆրանսիայից։ Հիմա նրանք պատրաստվում են մարզիչ Պատրիկ Օտամյանի գլխավորությամբ և Երևան են ժամանելու նոյեմբերի 9-ին։ Հայաստանի կազմում հանդես է գալու նաև «Չեխովսկիե մեդվեդի» ակումբի խաղացող Սամվել Ասլանյանը, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։