Հումանիտար օգնությամբ բեռնատար ինքնաթիռը Իսրայելից այսօր ժամանել է Թուրքիա, որտեղ հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, հայտնում է Aksam թերթը:
Սննդամքերթից ու դեղորայքից բացի տրամադրվել է նաև 5 հավաքովի տուն: Թուրքիայում Իսրայելի դեսպանատան աշխատակից Նիզար Ամերն ասել է, որ առաջիկայում Իսրայելից հումանիտար բեռով ևս 3 ինքնաթիռ կժամանի:
Ադրբեջանը ևս օգնության հերթական բեռն է ուղարկել երկրաշարժից տուժածներին:
7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան: Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում: