27 հոկտեմբերի 2011 - 17:25 AMT
Ֆիլիպ Լեֆորտ. Ղարաբաղյան կարգավորման ճանապարհին գլխավոր արգելքը կողմերի միջև վստահության բացակայությունն է

Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի կարծիքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր արգելքը կողմերի միջև վստահության բացակայությունն է։ Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այսօր նման դիրքորոշում է հայտնել Լեֆորտը Բաքու կատարած այցելությանը նվիրված մամլո ասուլիսում։ Նրա խոսքով, ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը։ Ուստի հետագայում ևս աջակցելու է ԵԱՀԿ ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Լեֆորտն իր գլխավոր առաքելությունը համարել է այս հակամարտության լուծմանն աջակցելը և Ադրբեջանի ու ԵՄ միջև կապերն ընդլայնելը։

Դա Լեֆորտի երկրորդ այցելությունն է տարածաշրջան։