27 հոկտեմբերի 2011 - 18:01 AMT
Վարդան Մնացականյանը կմենամարտի Պեդրո Ֆելիպեի հետ WFCA վարկածով չեմպիոնի գոտու համար

Իսպանաբնակ հայ քիկ-բռնցքամարտիկ Վարդան Մնացականյանը Բարակալդո քաղաքում նոյեմբերի 12-ին կմենամարտի Պեդրո Ֆելիպեի հետ WFCA վարկածով չեմպիոնի գոտու համար: Դա կլինի երեկոյի գլխավոր մենամարտը, որտեղ հանդես կգա ևս 5 զույգ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մնացականյանը հայտնել է, որ կշարունակի համառորեն մարզվել և Բարակալդո կմեկնի նոյեմբերի 11-ին: «Նույն օրը տեղի կունենա կշռման արարողությունը: Այժմ ես օրը երկու անգամ մարզվում եմ և հիմնական ուշադրությունը հատկացնում են ֆիզիկական պատրաստվածությանը»,-ասել է Մնացականյանը:

Հայ մարզիկը նշել է, որ Ֆելիպեն բարձրահասակ է ու նրա դեմ հարկավոր է մոտ տարածությունից աշխատել:

Մնացականյանը ծնվել է Հայաստանում, զբաղվել է ֆուդոկան կարատե դոյով, քիք-բռնցքամարտով, ջիտ կուն դոյով: 2006թ. տեղափոխվել է Իսպանիա, որտեղ էլ դարձել է Վալենսիայի քիք-բռնցքամարտի չեմպիոն: