Շախմատի պատանիների համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ: Մինչ այդ տուրը Հայաստանի հավաքականը 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Ադրբեջանը 13 միավորով 4-րդ տեղում է:
Առաջին տախտակին Կարեն Գրիգորյանը կխաղա Նիյատ Աբասովի հետ, Հովհաննես Գաբուզյանը` Ուլվի Բայարանիի: Տիգրան Հարությունյանի հակառակորդը կլինի Կանան Իզզատը, իսկ Արման Մելիքյանի հետ կմրցի Միսրատդին Իսկանդարովը:
Հոկտեմբերի 28-ին շախմատիստները հանգստանալու են և մյուս պարտիաները կխաղարկեն հոկտեմբերի 29-31: