Թուրքիայում փրկարարները փլատակներից ևս մեկ կենդանի մարդ են դուրս բերել երկրաշարժից 100 ժամ անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել:
Վերջին տվյալներով, երկրաշարժի արդյունքում զոհվածների թիվը կազմել է 534, տուժել են 2 300-ը: