Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը կոչ է արել դադարեցնել Եգիպտոսում և Սիրիայում քրիստոնեական համայնքների դեմ բռնությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ընդունված բանաձևում ԵԽ պատգամավորները միանշանակ դատապարտել են «խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը» և մտահոգություն հայտնել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։
«Մենք պահանջում ենք, որպեսզի անհապաղ դադարեցվեն Եգիպտոսի քրիստոնյա ղպտիների վրա հարձակումները, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղ և ազատ դավանեն իրենց հավատը ողջ Եգիպտոսի տարածքում»,- հայտարարել է պատգամավոր Մարիո Մաուրոն և հավելել է, որ եգիպտական իշխանությունները պետք է ապահովեն ղպտիների և նրանց տաճարների պաշտպանությունը։
Մարտի սկզբից մի քանի տասնյակ հազար ղպտիներ լքել են Եգիպտոսը։ Հոկտեմբերի 9-ին Կահիրեում ղպտիների խաղաղ ցույցը ցրելու ժամանակ տարբեր տվյալներով սպանվել է 25-36 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել է։
Տարբեր տվայլներով, նրանք կազմում են Եգիպտոսի 80-միլիոնանոց բնակչության 10 տոկոսը։