28 հոկտեմբերի 2011 - 09:43 AMT
Ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն հետագայում որոշիչ դեր չի խաղա Լիբիայում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ապագայում ՆԱՏՕ-ն կարևոր դեր չի խաղալու Լիբիայում։ «Իմ կանխատեսումների համաձայն, ՆԱՏՕ-ն հետագայում որոշիչ դեր չի խաղալու Լիբիայում։ Եթե մենք համապատասխան հարցում ստանանք, մենք պատրաստ ենք աջակցել նոր իշխանություններին ժողովրդավարության անցնելու հարցում, բայց չեմ կարծում, որ մեզ Լիբիայում բացի սրանից սպասվում են նոր առաջադրանքներ»,- Ռասմուսենի խոսքերը հաղորդում է Ռեյտեր գործակալությունը:

ՆԱՏՕ խորհուրդը հոկտեմբերի 21-ին նախնական որոշում է ընդունել հոկտեմբերի 31-ին Լիբիայում ռազմական գործողությունն ավարտելու վերաբերյալ։