28 հոկտեմբերի 2011 - 13:23 AMT
Ռոման Բերեզովսկի. «Նիժնի Նովգորոդի» հետ խաղի օրինաչափ ելքը ոչ ոքին կլիներ

Ֆուտբոլի Ազգային լիգայի 37-րդ տուրում «Խիմկին» 1։2 հաշվով զիջել է «Նիժնի Նովգորոդին»։ «Խիմկիի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ առաջին խաղակեսը նրան դուր է եկել խաղի որակի առումով ։ «Ընդհանուր առմամբ թիմերը ցուցադրել են արագ ֆուտբոլ։ Ցավոք սրտի, առավելությունը եղել է «Նիժնի Նովգորոդի» կողմը։ Մարզիչները ստիպված էին խաղի ընթացքում շատ բան փոխել, վերադասավորումներ կատարել»,- Բերեզովսկու խոսքերը հաղորդում է «Խիմկիի» պաշտոնական կայքը։

«Նիժնի Նովգորոդը» հաղթական գոլը խփել է 11-մետրանոց հարվածից և դարպասապահի խոսքով նման պենալտիներ հազվադեպ են նշանակում. «Մրցավարները շատ երկար խորհրդակցեցին, որոշելով՝ պենալտի նշանակել, թե ոչ, իսկ արդյունքում նույնիսկ անկյունային չնշանակեցին։ Երկրորդ խաղակեսում շատ փոխարինումներ եղան, խաղացողները երկար պառկել էին գազոնին, իսկ ավելացրեցին ընդամենը երեք րոպե»։

Բերեզովսկին կարծում է, որ հանդիպման երկրորդ խաղակեսում «Խիմկիի» ֆուտբոլիստներն իրենց ձեռքն էին վերցրել նախաձեռնությունը։ Իսկ խաղի օրինաչափ ելքը կարող էր լինել ոչ ոքին։