28 հոկտեմբերի 2011 - 14:57 AMT
Գագիկ Բեգլարյանը կարող է կրկին զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը

Լուրերի համաձայն, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարող է կրկին զբաղեցնել քաղաքագլխի պաշտոնը։ Այլ լուրերի համաձայն, քաղաքապետի պաշտոնը վստահվելու է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Գագիկ Բեգլարյանը 2010-ի դեկտեմբերի 8-ին հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից սկանդալային միջադեպից հետո՝ կապված Հայաստանի նախագահի արարողակարգային ծառայության աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու հետ։

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը։ Քաղաքապետն իր որոշումը բացատրել է այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով։