28 հոկտեմբերի 2011 - 15:46 AMT
Արման Մելիքյան. Քանի դեռ ՌԴ-ն ռազմավարական դաշինք չի կնքել Ադրբեջանի հետ, նա ստատուս-կվոյին կողմ կլինի

Հավանաբար, Ռուսաստանը չի փոխի իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, եթե Վլադիմիր Պուտինը կրկին նախագահ ընտրվի: Նման կարծիք է Երևանում լրագրողներին հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը:

«Նույնիսկ եթե Պուտինը այլ քաղաքականություն վարի տարածաշրջանում, ընդհանուր առմամբ ՌԴ-ն չի նվազեցնի իր ներկայությունը Հարավային Կովկասում»,-ասել է Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի, քանի դեռ ՌԴ-ն ռազմավարական դաշինք չի կնքել Ադրբեջանի հետ, նա ստատուս-կվոյին կողմ կլինի տարածաշրջանում, այդ թվում նաև Ղարաբաղի հարցում: