
Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի հավաքականներին պաշտոնապես հանդերձանք տրամադրող FORWARD ընկերությունը և ՀԱՕԿ-ը Երևանում համաձայնագիր են ստորագրել: Ըստ համաձայնագրի, Հայաստանի օլիմպիական հավաքականը Լոնդոնի ամառային և Սոչիի ձմեռային խաղերում կներկայանա FORWARD ընկերության մարզահագուստով: