Հոկտեմբերի 27-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը (Վրաստան) հանդիպում է ունեցել Բաթումի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեյի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ներկայացնելով Բաթումիի զարգացման հեռանկարները` քաղաքապետ Չխեիձեն ընդգծել է մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ գործարար շրջանակների հետ համագործակցությունը ընդլայնելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը:
Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման հեռանկարները, զբոսաշրջության բնագավառում որակական առաջընթացի հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: