30 հոկտեմբերի 2011 - 17:29 AMT
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել

Թուրքական գավառում տարերային աղետից մեկ շաբաթ անց զոհերի թիվը հասել է 596-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Կառավարության արտակարգ իրադրությունների բաժինը հաղորդում է 4 100 տուժածների մասին:

Դեռևս երեկ հաղորդվում էր 582 զոհերի մասին, ուրբաթ օրը՝ 575 զոհերի և 2 608 տուժածների մասին: 7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: Տեղական սեյսմոլոգները նույն օրը ենթադրեցին, որ տարերային աղետի արդյունքում զոհվածների թիվը կարող է 500-ից 1000 մարդ կազմել: Փրկարարական աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են: