
Իրավիճակի զարգացումը Սիրիայում «լիբիական սցենարով» անհնար է: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Առաջին ալիքին տված հարցազրույցում: «Սիրիան Լիբիա չէ: Դա այլ երկիր է աշխարհագրական, ժողովրդագրական ու քաղաքական տեսակետներից: Ցանկացած նման սցենար շատ թանկ կնստի նրա հեղինակների վրա, բացի այդ նման սցենարը Սիրիայում գործնականում անհնար է»,-ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը զգուշացրել է իր երկրում անկառավարելի գործընթացների զարգացման լուրջ հետևանքների մասին: «Սիրիան մի երկիր է, որտեղ համադրված են Մերձավոր Արևելքի երկրների բոլոր բնորոշ գծերը: Դա վերաբերում մշակույթին, կրոնին, դավանանքներին ու ժողովրդներին: Սա մի երկրր է, որտեղ գոյակցում են, պատկերավոր կերպով ասած, երկու տեկտոնիկ խզվածքներ, շերտերից մեկի կայունությունը խախտելու փորձը կհանգեցնի ուժեղ երկրաշարժի, որը վնաս կպատճառի ողջ տարածաշրջանին և Սիրիայից հեռու գտնվող երկրներին: Իսկ եթե դա տեղի ունենա Մերձավոր Արևելքում, դա կանդրադառնա ամբողջ աշխարհի իրավիճակի վրա»,-ասել է Ասադը:
Ըստ նրա, Սիրիայի իշխանություններին դիմակայում են կազմակերպված խմբավորումներ ի դեմս ընդդիմության, որը միշտ չէ, որ խաղաղ է: «Այսօր մենք հարյուրավոր զորհեր ունենք զինվորականների, ոստիկանների, անվտանգության ուժերի շրջանում: Ի՞նչ է նրանք խաղաղ ցույցերում են զոհվել: Բղավոցների՞ց են զոհվել: Ոչ, նրանք սպանվել են զենքով»,-ասել է Ասադը՝ հավելելով, որ իշխանությունները ստիպված են գործ ունենալ ոչ միայն ահաբեկիչների, այլ ուղղակի զինված մարդկանց հետ:
«Մենք չգիտենք, որտեղի՞ց է զենքը Իսրայելից կամ այլ պետությունից, որտեղ նման զենք կա: Սակայն կան նռնակներ ու ականներ, որոնք տեղադրվել են քաղաքացիական բնակչության շրջանում: Դրանք նոր և վտանգավոր փաստեր են»,-ասել է Ասադը: