
Հայտնի քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայում «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Արթուր Չիլինգարովը, հավաքելով ձայների 99 տոկոսը, հաղթել է Տուլայի մարզում կայացած ընտրություններում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հաղթանակը թույլ կտա Չիլինգարովին հավակնել սենատորի պաշտոնին Դաշնության խորհրդում:
Ըստ գործակալության զրուցակցի, կիրակի օրը Արթուր Չիլինգարովը մասնակցել է լրացուցիչ ընտրություններին՝ նրա օգտին ձայն է տվել ընտրողների 99,7 տոկոսը: